Terms of service

Այցելելով և օգտվելով www.pteria.am կայքից՝ Դուք համաձայնություն եք տալիս ստորև շարադրված դրույթների և պայմանների (այսուհետ՝ Պայմաններ) կիրառմանը։ Կայքը պատկանում է, և ապրանքների վաճառքն ու ծառայությունների մատուցումը իրականացվում է ԱՁ «Հովսեփ Հակոբյան»-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից (իրավաբանական հասցե՝ ք Երևան, Էրեբունի, Նոր Արեշ, 34 փողոց, տուն 58)։

Կայքում օգտագործվող «մենք», «մեր», «մեզ»  տերմինները վերաբերում են վերոնշյալ ԱՁ-ին և կայքին։

Սույն Պայմանները վերաբերում են կայքի յուրաքանչյուր այցելուի, ինչպես գրանցված, այնպես էլ չգրանցված օգտագործողներին։

Ընկերությունը կարող է պարբերաբար և առանց նախազգուշացման փոփոխություններ կատարել կայքի բովանդակության, Պայմանների, գաղտնիության քաղաքականության և այլ դրույթների ու կարգավորումների մեջ։ Այդ փոփոխություններին հետևելը Ձեր պատասխանատվությունն է, և Դուք համաձայնում եք այդ փոփոխություններին, եթե շարունակում եք օգտվել կայքից։  

- Ձեզ առաքվող ապրանքի տեսքը կարող է որոշակիորեն տարբերվել կայքում ներկայացված տվյալ ապրանքի նկարներում ցուցադրված նմուշից։ Այնուամենայնիվ, Ընկերությունը Ձեզ կմատակարարի ապրանքի նկարագրության մեջ նշված չափերին, որակական և այլ հատկանիշներին համապատասխանող ապրանք։ Մենք փորձել ենք կայքում ապրանքների գույները ցուցադրել բնականին հնարավորինս մոտ, սակայն պետք է հաշվի առնել, որ էկրանի գունային և այլ տեխնիկական հատկանիշների պատճառով կարող են լինել որոշակի տարբերություններ։

- Դուք պարտավոր եք Ընկերությանը տրամադրել հավաստի, ճշգրիտ և ամբողջական անձնական տվյալներ ու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործընթացը ապահովելու համար։

- Ընկերությունը կարող է հրաժարվել ցանկացած անձի սպասարկումից, եթե, ըստ մեր սուբյեկտիվ կարծիքի, դա կարող է վնասել Ընկերության առևտրային շահերին, համբավին, կամ այլ բացասական հետևանքներ ունենալ ինչպես Ընկերության, այնպես էլ երրորդ անձանց համար։

- Ընկերությունը ազատվում է պատասխանատվությունից, եթե իր պարտավորությունները ամբողջությամբ կամ մասամբ չկատարելը կամ ուշացած կատարելը պայմանավորված է եղել անհաղթահարելի ուժի գործոնով, որը հնարավոր չէր կանխատեսել կամ կանխարգելել։ Նման իրավիճակներ են՝ երկրաշարժը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը և այլն։

Բացի այդ, Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում չեղյալ համարել ցանկացած պատվեր և պատվիրատուին վերադարձնել ապրանքի համար վճարված գումարը առանց տույժերի, եթե առկա են իր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներ, ինչպիսին կարող են լինել եղանակային անբարենպաստ պայմանները, ճանապարհների անանցանելիությունը և այլն։ 

- Կայքում ներկայացված բոլոր դրույթները կարգավորվում են համաձայն ՀՀ օրենսդրության։ Ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Անկախ դրույթներից որևէ մեկի անվավեր ճանաչվելու՝ մնացած դրույթները կշարունակեն վավեր համարվել։ 

- Ձեր կողմից արված պատվերը համարվում է մեր կողմից ընդունված, և երկու կողմերի միջև պայմանագիրը կնքված, երբ մենք էլ փոստով կամ կապի այլ միջոցներով ուղարկում ենք պատվերը հաստատող նամակ։ Տվյալ միջոցների բացակայության դեպքում պատվերը հաստատվում է զանգով։

- Ծանուցումները կարող են իրականացվել զանգերի, ինչպես նաև էլ փոստին և/կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրություններ ուղարկելու միջոցով, ինչը համարվում է պատշաճ ծանուցում։

- Pteria նշանը գրանցված ապրանքանիշ է, որը չի կարող օգտագործվել, կրկնօրինակվել, տարածվել երրորդ անձանց կողմից առանց Ընկերության թույլտվության։

Կայքում ներկայացված բոլորը նյութերը, այդ թվում՝ տեքստերը, նկարները և այլն, համարվում են Ընկերության մտավոր սեփականություն և ենթակա են պաշտպանության՝ օրենքով սահմանված կարգով։ Այլ անձինք իրավունք չունեն օգտագործել, պատճենահանել, տարածել կամ այլ կերպ շահագործել կայքում առկա նյութերը՝ առանց կայքին հղում կատարելու։