Privacy policy

Այս բաժնում ներկայացված են www.pteria.am կայքից օգտվելու և գնումներ կատարելու ընթացքում մեր կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և տարածման մանրամասները։

Տեղեկությունների հավաքագրումը

Մենք կարող ենք հավաքագրել հետևյալ տեղեկատվությունը՝ Ձեր անունը, ազգանունը, ընկերության անունը, էլ փոստի հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, ծննդյան ամսաթիվը, սեռը, առաքման և/կամ բնակության հասցեները, առաքման համար տրամադրված լրացուցիչ տեղեկությունները, Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը, մեզ հետ ցանկացած ճանապարհով վարած նամակագրությունը և այլն։

 

Բացի այդ, մենք կարող ենք հավաքագրել Ձեր օգտագործած սարքավորման օպերացիոն համակարգի, գտնվելու վայրի, բրաուզերի, IP հասցեի մասին և այլ համանման տվյալներ, ինչպես նաև Ձեր՝ կայք մտնելու և կայքից դուրս գալու ժամանակահատվածը, ամսաթիվը, դիտած էջերը, ապրանքները և այլն։

Բանկային փոխանցումով վճարումներ կատարելու դեպքում մեզ հասանելի են դառնում Ձեր բանկային ռեկվիզիտները, սակայն վճարային քարտերի միջոցով վճարումները կատարելու դեպքում մեզ հասանելի չէ Ձեր քարտի վերաբերյալ որևէ տվյալ, քանի որ այդ դեպքում վճարումները իրականացվում են այլ վճարային համակարգերի միջոցով։

Տեղեկությունների օգտագործումը

Ձեռք բերված տեղեկատվությունը կարող է օգտագործվել Ձեզ ծառայություններ մատուցելու, առաքումների գործընթացը ապահովելու, անհրաժեշտության դեպքում տեխնիկական և այլ օգնություն տրամադրելու, Ձեզ հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ առաջարկներ, նորություններ և այլ տեղեկատվություն տրամադրելու, գովազդային գործունեություն իրականացնելու նպատակով, ինչպես նաև կայքի, ծառայությունների և հաճախորդների սպասարկման մակարդակը գնահատելու և դրանց որակը բարելավելու, անալիտիկ գործընթացներ իրականացնելու, անվտանգության և օրինականության ապահովման համար։

Տեղեկությունների տարածումը

Դուք համաձայնում եք, որ Ձեր անձնական որոշ տվյալները կարող են փոխանցվել մեր գործընկերներին, վստահված անձանց, այլ երրորդ անձանց՝ վերը նշված ձևով դրանք օգտագործելու հարցում մեզ օգնելու նպատակով։ Օրինակ՝ Ձեր պատվերի առաքումը իրականացնելու համար Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել սուրհանդակային և փոստային կազմակերպությունների, կամ անալիտիկ գործընթացների համար կարող են օգտագործվել «Google Analytics» և այլ նմանատիպ միջոցներ։

ՀՀ պետական իրավասու մարմիններին Ձեր տվյալները կարող են փոխանցվել միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով և դեպքերում։

Անվտանգությունը

Մենք ջանքեր ենք գործադրում՝ ձեռք բերված անձնական տվյալների անվտանգությունը ապահովելու համար։ Այնուամենայնիվ, մենք չենք կարող երաշխավորել բացարձակ անվտանգություն։ Ձեր անձնական տվյալների առավել պաշտպանվածության համար մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել բարդ գաղտնաբառ, չբացահայտել այն երրորդ անձանց, ոչ անձնական կիրառման սարքավորումներից օգտվելիս դուրս գալ Ձեր անձնական հաշվից կայքում գործողությունները ավարտելուց հետո և այլն։