ՄԵՐ ՄԱՍԻՆ
Բույսերի հանդեպ սեր, որը դարձավ մասնագիտություն 🌿
Բույսերը դեռ մանկուց եղել են մեր թիմի յուրաքանչյուր անդամի հոբբին, որը ժամանակի հետ վերածվել է մասնագիտության։
Հավաքելով էկզոտիկ բույսերի մեր անձնական հավաքածուները՝ մենք Հայաստանում բախվել ենք մի կարևոր խնդրի․ շուկայում գրեթե բացակայում են տարբերվող և կոլեկցիոն բույսերը,որոնք մեծ քանակով առկա են արտերկրում։
Գրեթե բոլոր խանութներում առաջարկվում են նույն կամ շատ նման տեսակներ։ Համարյա բացակայում են տեռարիումային խոնավասեր բույսերը։ Մենք ցանկանում ենք վերջ դնել այս ամենին և բուսասեր գնորդին առաջարկել կոլեկցիոն բույսերի մեծ ընտրություն։
Հարկ է նշել, որ ներկայացված բուսատեսակներից շատերը բազմացվում են հենց Հայաստանում հենց մեր կողմից։ Բացի կոլեկցիոն բույսերը մենք առաջարկում ենք նաև արդեն լայն տարածում գտած բուսատեսակներ, որոնք կարող են նոր շունչ հաղորդել ցանկացած ինտերիերի։
Ի՞նչ ենք մենք առաջարկում
Կանաչ դիզայն
Մենք ստեղծում ենք բնական բույսերից՝
• կանաչ պատեր
• շրջանակներ և կոմպոզիցիաներ
• հուշանվերներ և տարոսիկներ
Խնամք և աջակցություն
Մենք առաջարկում ենք նաև՝
• հողախառնուրդներ
• հավելումներ
• տեռարիումներ և աքսեսուարներ
Ամեն ինչ՝ բույսերի առողջ աճի համար։
Վստահ ենք, որ Պտերիան կբավարարի ինչպես ամենափորձառու, այնպես էլ սկսնակ բուսասերների պահանջները 🌱