Shipping policy

Առաքումը կատարվում է ՀՀ բոլոր մարզերում, վճարովի հիմունքներով, կայքում նշված օրերին և ժամերին։ Երևանում առաքումն իրականացվում է պատվերը հաստատելուց հետո 1-3 օրվա ընթացքում, և առաքման արժեքը կազմում է 1,000 դրամ, իսկ մարզեր առաքումը իրականացվում է Հայփոստի միջոցով ։

Էքսպրես առաքումն իրականացվում է միայն Երևան քաղաքում, և պատվերը հաստատելուց հետո 5 ժամվա ընթացքում։ Ժամը 18:00 – 22:00-ի հատվածում առաքանին ստանալու համար պատվերն անհրաժեշտ է գրանցել մինչև ժամը 17:00-ը։ Ժամը 17:00-ից հետո արված պատվերները կառաքվեն հաջորդ օրը։ Էքսպրես առաքման արժեքը կախված է Ձեր գտնվելու վայրից և պետք է ճշտել նախապես։

Տոնական օրերին առաքումը ժամանակին իրականացնելու համար խնդրում ենք պատվերը ձևակերպել առնվազն 1-2 օր առաջ։

Ձեզ հետ նախապես համաձայնություն ձեռք կբերվի առաքման ժամի վերաբերյալ։ Եթե համաձայնություն է ձեռք բերվել առաքումը իրականացնել առանց զանգի և հասցեատերը բացակայում է, ապա առաքիչը կարող է առաքանին հանձնել այլ անձանց, օրինակ՝ ընտանիքի անդամին, հարևանին, աշխատակցին և այլն՝ հասցեատիրոջը փոխանցելու նպատակով։

Մինչև պատվերը ընդունելը Դուք պետք է ստուգեք դրա համապատասխանությունը Ձեր պատվերին, ապրանքի տեսքին, քանակին և որակին։ Եթե Ձեզ մատակարարվել է ոչ պատշաճ որակի ապրանք, ապա այն կարող է փոխարինվել համապատասխան ՀՀ օրենքի։ Ձեր կողմից ապրանքը ընդունելուց հետո Ընկերությունը դրա որակի և տեսքի համար պատասխանատու չէ։

Եթե առաքումը հնարավոր չի եղել իրականացնել առաքման հասցեում սխալի առկայության կամ ստացողի՝ կապի դուրս չգալու պատճառով, ապա Ընկերությունը չի կարող պատասխանատվության ենթարկվել։ Նման դեպքերում, ինչպես նաև առաքումը արդեն ճանապարհին չեղյալ անելու դեպքում պատվիրատուն պարտավոր է վճարել առաքման գումարը։