Refund policy

Պատշաճ որակի ապրանքը կարող է փոխանակվել կամ վերադարձվել Ձեր կողմից այն ստանալու օրվանից 14 օրվա ընթացքում։ Փոխանակումը կամ վերադարձը հնարավոր է, եթե տվյալ ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, ապրանքային պիտակները, նախնական փաթեթավորումը, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը (օրինակ՝ ՀԴՄ կտրոնը)։

Բույսերը համարվում են որակի արագ փոփոխության հատկություն ունեցող ապրանքներ և այդպիսով բույսերի փոխանակումը կամ վերադարձը անհնար է՝ բացառությամբ եթե կա տեսակի և չափերի անհամապատասխանություն ապրանքի նկարագրության հետ։ 

Վերադարձը կատարվում է Ընկերության նշված վայրում, նախօրոք պայմանավորվածության հիման վրա։ Նշված վայր ապրանքը հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին։

Գումարի վերադարձը իրականացվում է Ձեր կողմից նշված հաշվեհամարին փոխանցումով  ըստ կողմերի պայմանավորվածության, 3 աշխատանքային օրվա ընթացքում։