ԿԱՆԱՉ ՊԱՏԵՐ

Կանաչ պատի օրինակ

Կանաչ պատերը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մեծ տարածում են ձեռք բերել ողջ աշխարհում և օգտագործվում են ինչպես ինտերիերում, այնպես էլ բացօթյա տարածքների կանաչապատման աշխատանքներում։ Ցանկացած վայր, որտեղ կիրառվում են կանաչ պատերը, դառնում է բնությանը ավելի մոտ, միջավայրը լինում է ավելի հանգստացնող։ Առատ բուսականությունը փակ տարածության մեջ կարող է բարձրացնել ցանկացած մարդու տրամադրություն և առողջարար ու մեդիտացիոն ազդեցություն ունենալ։

Տարատեսակները

Հիմնականում առանձնացվում են կանաչ պատերի երկու տարատեսակ՝

ՄՈԴՈՒԼԱՅԻՆ (Շարժական)

Մոդուլային կամ շարժական կանաչ պատերը կիրառվում են փակ տարածություններում և տեղադրվում են արդեն պատրաստի վիճակում՝ չպահանջելով որևէ շինարարական աշխատանք։ Նման պատերը ներառում են ջրի տարա և ոռոգման ու ջրահեռացման համակարգեր, անհրաժեշտության դեպքում նաև արհեստական լուսավորություն։ Շարժական կանաչ պատերը իդեալական լուծում են արդեն վերանորոգված և գործող տարածքների համար։

Մոդուլային կանաչ պատ

ՖԻՔՍՎԱԾ

Այս տեխնոլոգիան թույլ է տալիս ստեղծել շատ մեծ չափերի կանաչ պատեր, որոնց կրող կոնստրուկցիան հանդիսանում է շինության պատը։ Ֆիքսված կանաչ պատերը կարող են տեղադրվել շենքերի և՛ ներքին, և՛ արտաքին պատերի վրա։ Ֆիքսված կանաչ պատերի ոռոգումը կարող է կատարվել ինչպես տեղում առկա ջրամատակարարման համակարգի միջոցով, այնպես էլ հատուկ ջրի տարա տեղադրելու միջոցով։

Ֆիքսված կանաչ պատ

Կիրառվող բուսատեսակները

Ուղղահայաց կանաչապատման մեջ հիմնականում կիրառվում են այն բուսատեսակները, որոնք բնության մեջ նույնպես ունակ են աճել ժայռերի ու ծառերի բների վրա։ Նման բուսատեսակները որպես կանոն ունենում են ոչ շատ մեծ արմատային համակարգ և հեշտությամբ ընտելանում են ուղղահայաց դիրքով աճելուն։ Դուք կարող եք ինքներդ ընտրել, թե ինչ բույսեր եք ցանկանում տեսնել Ձեր կանաչ պատի վրա, իսկ մենք կօգնենք Ձեզ կատարել ճիշտ ընտրություն։

Հայաստանի կլիմայական պայմաններում դրսի պատերը հիմնականում բաղկացած են լինում փոքր մշտադալար թփերից ու սուկուլենտներից, որոնք ունակ են դիմանալ ինչպես խստաշունչ ձմեռներին, այնպես էլ ամառվա կիզիչ արևին։ Հնարավոր է կիրառել նաև բազմամյա ոչ մշտադալար ծաղկող բույսեր, որոնք ամեն գարնան կզարդարեն պատը գույնզգույն ծաղիկներով։

Բուսատեսակների նմուշներ

Ինչո՞ւ տեղադրել կանաչ պատ

  • օգնում են փակ տարածքում ստեղծել յուրօրինակ միկրոկլիմա՝ հարստացնելով օդը թթվածնով, մաքրելով օդը փոշուց և այլ վնասակար նյութերից
  • մասնակի կլանում են աղմուկը
  • բարձրացնում են անշարժ գույքի արժեքը՝ հաղորդելով նրան չկրկնվող և շքեղ տեսք
  • չեն զբաղեցնում մարդու կողմից օգտագործվող տարածքը
  • չեն պահանջում ամենօրյա խնամք՝ ավտոմատացված կառավարման համակարգի շնորհիվ

Արժեքը

Կանաչ պատերի արժեքները հաշվարկվում են յուրաքանչյուր նախագծի համար առանձին՝ հաշվի առնելով տեղադրման վայրի չափսերն ու առանձնահատկությունները, օգտագործվող բույսերի քանակն ու տեսակները և գնորդի նախասիրությունները։

Նախնական գնառաջարկ ստանալու համար կարող եք գրել մեր էլեկտրոնային հասցեին կամ կապ հաստատել սոցիալական ցանցերի միջոցով՝ նշելով կանաչ պատի մակերեսը, որը կցանկանայիք ունենալ Ձեր տարածքում։