ԲՈՒՅՍԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Խորհրդատվություն և բույսերի խնամք
Եթե Դուք ունեք կամ ցանկանում եք ունենալ բազմաթիվ բույսեր Ձեր տարածքում, սակայն դժվարանում եք խնամքի հարցում, ապա կարող եք վստահել դրանց խնամքը մեզ։
Մենք կկազմենք Ձեր բույսերի սնուցման գրաֆիկը ըստ սեզոնների, ինչի շնորհիվ նրանք կունենան առողջ և առատ աճ ու կապահովեն շրջապատի գեղեցկությունը ողջ տարի։
Մենք նաև կիրականացնենք պրոֆիլակտիկ սրսկումներ, որպեսզի զերծ պահենք բույսերը վնասատուներից և սնկային հիվանդություններից՝ մշտապես նրանց առողջ և գեղեցիկ տեսքը պահպանելու համար։
Մենք Ձեզ հետ միասին կորոշենք մասնագետի այցերի անհրաժեշտ հաճախականությունը՝ հաշվի առնելով տարածքի տեղակայությունը, բույսերի քանակը, չափը և վիճակը։
Ծառայության արժեքը կհաշվվի յուրաքանչյուր դեպքի համար առանձին՝ կախված աշխատանքի ծավալից, տևողությունից և այցերի հաճախականությունից։
Ինտերիերի կանաչապատում
Ինտերիերի կանաչապատումը տարածքին հաղորդում է թարմության, ջերմության և հարմարավետության զգացում, լցնում է տարածքը գեղեցկությամբ։
Բույսերի ճիշտ ընտրությունն ու տեղակայումը հաջող կանաչապատման գրավականն են, ուստի անհրաժեշտ է այդ հարցին շատ լուրջ վերաբերվել։
Մենք վստահաբար կօգնենք Ձեզ կատարել բույսերի ճիշտ ընտրություն՝ կախված տեղանքից, լուսավորության աստիճանից և տարածքի ջերմաստիճանից։
Բացի բուն բույսերը՝ մենք կարող ենք առաջարկել նաև նորաոճ տակդիրներ, բույսերի կախիչներ և դեկորի այլ հետաքրքիր գաղափարներ, ինչպես նաև կանաչ պատեր և այլ կոմպոզիցիաներ, որոնք կդարձնեն Ձեր ինտերիերը անկրկնելի և յուրօրինակ։
Ծառայության արժեքը կհաշվվի յուրաքանչյուր դեպքի համար առանձին՝ կախված աշխատանքի ծավալից, բույսերի և դեկորի տեսակներից։ Առաջարկը գործում է միայն կորպորատիվ հաճախորդների համար։